Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

14.07.2021

Հուլիսի 13-ին Սյունիքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը․ մասնակցում էին մարզպետի տեղակալներ Նարեկ Բաբայանը, Կարո Ավանեսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական, սոցիալական, առողջապահական, կրթական, քաղաքաշինական ու այլ հարցեր։
Անդրադարձ եղավ 2021թ․ Սյունիքի մարզում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերին․ նշվեց, որ այս պահին հաստատվել է 7․3 մլրդ դրամի 21 հայտ, ու ամեն ջանք պետք է գործադրել ծրագրերը պատշաճորեն իրականացնելու համար։
Պատերազմի ընթացքում ու դրանից հետո մարզում նկատելի է ապօրինի շինարարության աճը, ու քաղաքաշինության վարչությանը հանձնարարվեց ուժեղացնել վերահսկողությունն այս ոլորտում։
Խոսվեց պատերազմից հետո մարզում առաջ եկած խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին, առանձնացվեցին ծրագրեր, որոնք առավել հրատապ են ու պետք է ներկայացվեն կառավարության կողմից ստեղծված Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբին։ Քննարկվեցին նաեւ Սյունիք-Իրանի ԻՀ միջեւ հնարավոր համագործակցության ծրագրերն ու այդ առումով կատարվող ու կատարվելիք աշխատանքը, մարզպետարանի ներքին կարգապահական, կազմակերպական, աշխատանքային հարցեր եւս, տրվեցին հանձնարարականներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47