Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արարատ Թումանյանը նշանակվել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
14.07.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արարատ Թումանյանին Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում, որում նշված է․ «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»: