Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ
16.07.2021

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ այսօր Մեղրու համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին։
Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հուլիսի 9-ին հրաժարական էր տվել: