Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԵՑԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԵՑ ՃԱՄԲԱՐ
20.07.2021
![](http://syunik.mtad.am/files/n_pics/29196_s.jpg)
Այս տարի Սյունիքի մարզից 140 երեխա պետական հոգածությամբ հնարավորություն ունի (երկու հերթափոխով, հերթափոխը՝ 20 օր) հանգստանալու Կոտայքի մարզի «Լուսաբաց» եւ «Հասմիկ» ճամբարներում։
Առաջին հերթափոխի 70 երեխաները ճամբար մեկնեցին հուլիսի 17-ին։
Ընտրվել են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների եւ աշխարհազորայինների, ծնողազուրկ եւ սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները։
Երեխաների տեղափոխումը մարզից ճամբար ու հակառակ ուղղությամբ մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի աշխատակցի եւ բուժքրողջ ուղեկցությամբ կազմակերպում ու իրականացնում է մարզպետարանը։
Երեխաներն ու ճամբարի աշխատակիցները մինչ մեկնելը COVID-19-ի թեստ են հանձնում, եւ համավարակով պայամանավորված՝ ծնողների այցերն արգելվում են։