Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՐԵԴԱՐՁ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

13.08.2021

Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն այսօր Կապանում մասնակցել է ՀՀ ՊՆ առաջին բանակային զորամիավորման N զորամասի (հրետանային գնդի) կազմավորման 19-ամյակին նվիրված միջոցառմանը։

Զորամասին այդ կապակցությամբ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան է հանձնվել։

Շնորհավորելով զինվորականներին՝ փոխմարզպետը երեք բարձրաստիճան սպայի բարեխիղճ ծառայության համար  Սյունիքի մարզպետի պատվոգիր է հանձնել։

Այնուհետեւ Կարո Ավանեսյանն ու զորամասի ղեկավարությունը մասնակցել են Կապանի Բաղաբերդ թաղամասում 22 զինծառայողների ընտանիքների  ծառայողական բնակարաններ հանձնելու  արարողությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53