Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
20.08.2021

Օգոստոսի 18-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը մարզպետարանում ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության գործառնությունների գծով ավագ ղեկավար Ալմազ Բուրկուտովին և արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախից տեղահանված և Սյունիքի մարզում բնակվող ընտանիքների ու նրանց հյուրընկալող համայնքների խնդիրները։
Կողմերը զրուցել են նաև կազմակերպության ընթացիկ ու առաջիկա ծրագրերի, դրանց իրականացման ընթացքում կազմակերպության ու մարզպետարանի միջև համագործակցության մասին։
Հյուրերը նաև տեղեկացրել են, որ առաջիկայում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը Գորիսում ներկայացուցչութուն կբացի։