Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

20.08.2021

    Օգոստոսի 18-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը մարզպետարանում ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության գործառնությունների գծով ավագ ղեկավար Ալմազ Բուրկուտովին և արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանին։

Հանդիպման ընթացքում  քննարկվել են Արցախից տեղահանված և Սյունիքի մարզում բնակվող ընտանիքների ու նրանց հյուրընկալող համայնքների խնդիրները։ 

Կողմերը զրուցել են նաև կազմակերպության ընթացիկ ու առաջիկա ծրագրերի, դրանց  իրականացման ընթացքում կազմակերպության ու մարզպետարանի միջև համագործակցության մասին։

Հյուրերը նաև տեղեկացրել են, որ առաջիկայում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը  Գորիսում ներկայացուցչութուն կբացի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36