Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԵՎՈՒՄ

24.08.2021

 Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը օգոստոսի 23-ին Տաթեւ համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին ներկայացել էր 11 քաղաքացի։

Բնակարանային ապահովման հարցով դիմել է 2 քաղաքացի, որից մեկը ուղղորդվել է համապատասխան կառույց, մյուսի (զոհվածի ընտանիք) խնդիրը կուսումնասիրվի։
Արցախից տեղափոխված ընտանիքներից մեկի տանիքի նորոգման համար աջակցությունը լուծում ստացավ, մյուսի տան հարցը ընթացք կստանա, եթե նա որոշի հաստատվել Սյունիքում։
Հողի սեփականաշնորհման հարցով դիմած մեկ քաղաքացի մասնագիտական խորհրդատվություն ստացավ մարզպետարանի ներկայացուցչի կողմից, լուծում ստացավ ջրագծին բաժանորդի միանալու մեկ դիմում, բավարարվեց սոցիալական աջակցության 2 խնդրանք, 1-ը մերժում ստացավ, քանի որ մարզպետարանն արդեն աջակցել էր քաղաքացուն։ Սահմանին աջակցելու մեկ նախաձեռնության օգնելու համար մարզպետը հանձնարարական տվեց, իսկ զինծառայությանն առնչվող մեկ հարց լրացուցիչ կուսումնասիրվի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03