Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՈՐԱՅՔՈՒՄ

25.08.2021

 Օգոստոսի 24-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետարանի՝ տարբեր ոլորտների պատասխանատուներից կազմված աշխատանքային խմբի հետ այցելել է Գորայք համայնք։ Նա հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավարի, բնակավայրերի վարչական ղեկավարների, ինչպես նաեւ բնակիչների հետ․ քննարկվել են գորայքցիներին հուզող տարբեր հարցեր, որոնք վերաբերել են գյուղատնտեսությանը, հողօգտագործմանը, ջրամատակարարմանը, սոցիալական, առողջապահական, զբաղվածության խնդիրներին եւ այլն։

Համայնքի բնակավայրերի համար լուրջ խնդիր են այս ամառ երաշտից տուժած ցանքատարածությունները։ Որոշվեց մարզպետարանի մասնագետների կողմից գնահատել գյուղացիների վնասներն ու ներկայացնել կառավարությանը։
Համայնքին է հանձնվել նաեւ ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում Գորայքին հատկացված 45 մլն դրամ արժողությամբ «Ռոստելմաշ ՆՈՎԱ 340» մակնիշի հացահատիկահավաք կոմբայնը, որը բերքահավաքի շրջանում կօգնի էապես նվազեցնել բերքի կորուստը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33