Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ

30.08.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, Սիսիանի քաղաքապետարանում աշխատակազմին,համայնքի ավագանուն և համայնքային ենթակայության կառույցների ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։
Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը,տարածաշրջանից ընտրված պատգամավոր Կարեն Համբարձումյանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում համայնքի աշխատակազմի հետ համատեղ իրականացրած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ Սիսիան բազմաբնակավայր համայնքում նախանշված աշխատանքները կշարունակվեն։
Շնորհավորելով Արմեն Հակոբջանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է պատասխանատվություն և եռանդ՝ի շահ համայնքի և նրա բնակիչների աշխատելու և դրված նպատակներն իրագործելու համար։
Համայնքի ավագանուն և աշխատակազմին Գնել Սանոսյանը հորդորել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ համախմբված աշխատել և ծառայել բնակիչներին՝ անկախ համայնքի ղեկավարի փոփոխության հանգամանքից և անկախ իրենց քաղաքական հայացքներից։ Նախարարն ընդգծել է, որ նախքան համայնքի ղեկավարի ընտրությունների կազմակերպումը այս ժամանակահատվածում Սիսիանում և համայնքի մյուս բնակավայրերում նախանշված աշխատանքները պետք է կանգ չառնեն և իրականացվեն ամբողջ ծավալով։
«Կարծում եմ՝ պետք է փորձենք նոր աչքերով նայել մեր աշխատանքին, նոր եռանդով լծվել աշխատանքի, վեր հանենք եղած խնդիրները, մեր անելիքները և փորձենք նորովի լուծել դրանք», - նշել է Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ համայնքում ծրագրերի հաջող իրականացման և առկա խնդիրների լուծման գրավականը համայնքապետարանի և պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու համագործակցությունն է։
Համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել,որ կան արդեն իսկ իրականացված աշխատանքներ և կան կիսատ գործեր։Նա պատրաստակամություն է հայտնել համայնքի հետ միասին ջանք ու եռանդ ներդնել համայնքի խնդիրների լուծման և այդ ծրագրերն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ։
 
Աղբյուրը՝ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47