Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ

31.08.2021

Շարունակվում են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի աշխատանքային այցերն ու հանդիպումները մարզի համայնքներում։ Այսօր նա մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ եղել է Մեղրի համայնքում, Ագարակ քաղաքում հանդիպել ու քննարկումներ ունեցել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, բնակավայրերի վարչական ղեկավարների հետ ու ընդունել քաղաքացիների։

Մեղրեցիների բարձրացրած հարցերից հիմնականն ու ամենամտահոգիչը ոռոգման ու խմելու ջրի խնդիրն է, հատկապես որոշ բնակավայրերում անընդհատ մատակարարման խափանումներ են լինում պոմպերի անսարքության պատճառով։
Քննարկումների ընթացքում համայնքի ղեկավարությունից առաջարկ եղավ՝ ՋՕԸ-երը դարձնել համայնքային ենթակայության կառույցներ, եւ սպասարկումն առավել արդյունավետ կլինի։
Կա նաեւ ողջ համայնքի ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման նախագիծ, որը մարզպետարանը կներկայացնի կառավարությանը։
Համայնքի բնակիչները մարզպետին են դիմել սոցիալական, առողջապահական ու այլ հարցերով եւս։
Մելիքսեթ Պողոսյանը նաեւ ճանաչողական այց է կատարել Ագարակի միջնակարգ դպրոց, կրթօջախի ղեկավարության հետ քննարկել առկա խնդիրները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53