Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՇԻՆԱՐԱՐԻ ԿՈՉՈՒՄ՝ ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

02.09.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սեպտեմբերի 1-ի ՆՀ-251-Ա հրամանագրով, շինարարության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար, «Մեղրու ճանապարհաշինարարական եւ շահագործման ձեռնարկություն» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչում։
Հաշվի առնելով ճանապարհաշինության բնագավառում նրա անցած ճանապարհը եւ հատկապես ձմռան ամիսներին նրա կողմից սպասարկվող հատվածում առանց խնդիրների բաց ճանապարհների ու անխափան երթեւեկության ապահովման գործում կատարված մեծ աշխատանքը, որը տարբերվում է տարածաշրջանում, ողջ տարվա ընթացքում ճանապարհների սպասարկման որակի անհամեմատելի բարձր մակարդակը՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը միջնորդել էր ՀՀ վարչապետին՝ Ա․Գասպարյանին այս կոչումը շնորհելու համար։
Շնորհավորում ենք Սյունիքում որակյալ ճանապարհաշինության ու շինարարության ոլորտում մեծ ներդրում ունեցող պարոն Գասպարյանին ու հետագա բեղմնավոր աշխատանք մաղթում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36