Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

02.09.2021

 Սեպտեմբերի 1-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Կապան համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն։

Ընդունելությանը ներկայացել է 22 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր տասը, աշխատանքի տեղավորման՝ ութ, պատերազմի հասցրած վնասի փոխհատուցման, հողամասի սահմանի ճշտման, բիզնես ծրագրով համագործակցության, դպրոցի դասարանի անվանակոչության հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից իննին տրվել է դրական լուծում, մեկը մերժվել է:
Աշխատանքի տեղավորման դիմումները վերցվել են հաշվառման:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են պատերազմի հասցրած վնասի փոխհատուցման, հողամասի սահմանի ճշտման, բիզնես ծրագրով համագործակցության, դպրոցի դասարանի անվանակոչության վերաբերյալ դիմումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02