Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՀՅՈՒՐ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
06.09.2021
Օգոստոսի 25-ից մեկնարկած՝ պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների տեղակայման վայրերում ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսել է կազմակերպել մշակութային միջոցառումներ։
Այդ միջոցառումների անցկացմանը մասնակցում է նաեւ Սյունիքի մարզպետարանի «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը (տնօրեն՝ Վահե Արզումանյան)։ Սեպտեմբերի 2-ին Կապանում տեղակայված N զորամասում կազմակերպվեց դաշտային մշակութային միջոցառում։
Համերգային ծրագրով հանդես եկան կապանցի հայտնի երգիչները․ հնչեցին ռազմահայրենասիրական, ժողովրդական, ազգագրական երգեր։
Նախքան համերգը Կապանի հոգեւոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը կատարեց այստեղ նոր տեղադրված խաչի օրհնություն, ինչպես նաեւ օրհնեց վարժական հավաքի մասնակիցներին։
Միջոցառումը նվիրված էր նաեւ ՀՀ անկախության առաջիկա տոնին։