Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
08.09.2021
Սեպտեմբերի 6-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Գորիս համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 56 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսունինը, աշխատանքի տեղավորման` տասնվեց, գյուղի հիմնախնդիրների հարցով՝ մեկ քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից երեսուներկուսին տրվել է դրական լուծում, յոթը մերժվել է:
Աշխատանքի տեղավորման դիմումները վերցվել են հաշվառման:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է գյուղի հիմնախնդիրների վերաբերյալ դիմումը: