Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՄՆ ՓՈԽԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

14.09.2021

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիպ Լեյթինենին․ նրան ուղեկցում էին դեսպանատան ռազմական կցորդը եւ քաղաքական ու տնտեսական գրասենյակի ղեկավարը, որոնք նույնպես նոր են նշանակվել։

Ինչպես նշեց փոխդեսպանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի ցանկությունն էր, որ բոլորով իրենց առաջին այցը ՀՀ-ում սկսեն Սյունիքից՝ կարեւորելով դեսպանատան աշխատանքի տեսանկյունից այս մարզի առաջնահերթություն լինելը։
Պարոն Լեյթինենը նշեց, որ ցանկանում են տեղում ծանոթանալ կացությանն ու հասկանալ, թե ինչպես կարող են շարունակել աջակցել ժողովրդավարական ու տնտեսական զարգացումներին, ինչպես նաեւ տեղեկանալ անվտանգային խնդիրների մասին։
Մելիքսեթ Պողոսյանը, ողջունելով դիվանագետների առաջին այցը Սյունիք, ներկայացրեց հետպատերազմյան շրջանում այստեղ ստեղծված իրավիճակը, մարզի ղեկավարության ու բնակչության մտահոգությունները, խնդիրները, որոնց առնչվում են՝ պայմանավորված սահմանային նոր վիճակով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին անվտանգությանը, ճանապարհներին ու երթեւեկությանը, տնտեսական խնդիրներին առնչվող ու այլ հարցեր։
Մարզպետը հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնեց, ու քանի որ խոսվեց նաեւ USAID-ի կողմից մարզում իրականացված ծրագրերի մասին, հույս հայտնեց, որ դրանք շարունակական կլինեն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:14:29