Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ՈՒ ԽՐԱԽՈՒՍԱՆՔ՝ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

16.09.2021

 Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ սեպտեմբերի 15-ին այցելել է ՀՀ-ում մեկնարկած՝ պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների տեղակայման վայրերից մեկն ու հանդիպել հավաքի մասնակիցներին։

Մարզպետի որոշմամբ եռամսյա վարժական հավաքների ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու եւ ցուցաբերած կարգապահության համար նրանցից երկու հոգի՝ պատվոգրի, երկու հոգի թանկարժեք նվերի են արժանացել, որոնք եւ Մ․Պողոսյանը տեղում հանձնեց պահեստազորայիններին։
Այնուհետեւ մարզի ղեկավարը, նաեւ որպես պահեստազորի գնդապետ, իր հորդոր ու խորհուրդներ պարունակող խոսքով դիմեց ներկաներին, բարի ծառայություն մաղթեց ու առաջին հերթին կարգապահության կոչ արեց։ Մելիքսեթ Պողոսյանը նշեց, որ այս երեք ամիսը պետք է արդյունավետ օգտագործել ու անպայման ռազմական նոր հմտություններ ու գիտելիքներ ստանալ, քանի որ կարեւոր է խաղաղ ժամանակներն արդյունավետ օգտագործել՝ հնարավոր պատերազմների ժամանակ ճիշտ գործելու համար։ «Յուրաքանչյուրդ պետք է ասեք՝ ես եմ Հայաստանն, ու երկրի հաջողությունն ինձնից է կախված», - իր խոսքը եզրափակեց մարզպետը։
Նա նաեւ շրջեց տեղակայման տարածքում, հետաքրքրվեց պայմաններով, հավաքի ընթացքով ու խնդիրներով, զրուցեց մասնակիցների հետ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-12-06 17:22:40