Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ

29.09.2021

Սեպտեմբերի 27-ից սկսվել ու ամենօրյա պարբերականությամբ մարզպետարանում շարունակվում են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հանդիպում-խորհրդակցությունները մարզի դպրոցների տնօրենների հետ։
Մարզի ղեկավարը ցանկանում է ոչ թե ավանդական մեկանգամյա ընդհանուր հավաքով, այլ փոքր խմբով առանձին հանդիպումների միջոցով մանրամասնորեն տեղեկանալ դպրոցների խնդիրներին ու նաեւ խոսել հանրակրթությանը վերաբերող իր պահանջների մասին։
Կրթօջախների ղեկավարները նախ ներկայացնում են ուսհաստատությունները, դրանցում կրթական գործընթացը, իրենց գրանցած հաջողությունները, շենքային պայմանները, մասնագետներով ու գույքով հագեցվածությունը, այնուհետեւ հնչեցնում խնդիրներ, ներկայացնում առաջարկներ, որոնք գրանցվում են հետագա քննարկման ու լուծումներ գտնելու նպատակով։
Հանդիպումներին մասնակցում են նաեւ մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի կրթական ու ֆինանսական ոլորտների պատասխանատուները։
Մարզպետն իր հերթին տնօրեններին ներկայացնում է այն պահանջներն ու բավարար կրթադաստիարակչական մակարդակ ապահովելու համար մոտեցումները, որ մարզպետարանն ակնկալում է մարզի դպրոցներից, նաեւ՝ կոնկրետ հանձնարարականներ տալիս։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53