Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԳՏԱԾՈՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

30.09.2021

 Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԿԳՍՄ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտության բաժանմունքի վարիչ, հնագետ, արվեստագետ, հայագետ, արվեստագիտության դոկտոր Հակոբ Սիմոնյանը Կապանի երկրագիտական թանգարանին հանձնեց 2016թ․ Կապանի տարածաշրջանում հայտնաբերված գտածոն, որը վերականգնվել է կենտրոնի կողմից։ Ձուլածո արձանիկը Վանի թագավորության ժամանակաշրջանի սյունեցի զինվորի կերպար է, որը գալիս է ապացուցելու, որ սյունեցին միշտ քաջ ու կռվող է եղել։ Գիտնականը խորհրդանշական համարեց, որ հենց այս դժվարին ժամանակներում է Կապան վերադարձել մարտիկը։

Արարողությանը ներկա էին Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կապանում անցկացված «Սյունիքը՝ քաղաքակրթությունների միջնաբերդ» համաժողովի մասնակիցները։
Հյուրերը նաեւ շրջեցին թանգարանում ու ծանոթացան ցուցանմուշներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28