Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

05.10.2021

Սիրելի՛ ուսուցիչներ եւ մանկավարժական աշխատանքի վետերաններ

Ընդունե՛ք ջերմ շնորհավորանքներս մասնագիտական ​​տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Ոսուցիչը միշտ համարվել է ամենադրական արժեքների, մշակույթի, կրթադաստիարակչական ավանդույթների կրողը, դպրոցը՝ լուսավորության օջախ, հետեւաբար, ձեր ուսերին է առողջ ու խելամիտ վարքով, հայրենիքը սիրող ու նրան նվիրված, գիտատեխնիկական նորույթներ ստեղծող ու երկիրը առաջ տանող սերունդներ կրթելու պատասխանատվությունը։ Ձեր հմտություններից, իմաստնությունից եւ համբերությունից են կախված նաեւ  երիտասարդ սերնդի մասնագիտական զարգացումը, ճիշտ ինքնադրսեւորումն ու բարոյական առողջությունը։

Ինձ համար հայրենիքը սկսվում է դպրոցից։ Ուստի շնորհակալ ենք ձեզ՝ նվիրված ու տքնաջան աշխատանքի համար, բայց մեր հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում նաեւ խնդրանքս է՝ ավելի մեծ եռանդով ու կրկնակի ջանքով աշխատեք աշակերտների հետ, դա մեր հետագա ձեռքբերումների ու Հայաստանի հզորացման հիմքն է։

Գիտեմ, անցած ուսումնական տարում շատերդ ունեցաք նոր կյանք ճանապարհած շրջանավարտների ու տարբեր տարիների սիրելի աշակերտների կորստի ցավը, գիտեմ, որ  յուրաքանչյուրին սիրել ու ջերմություն էիք տվել  ծնողի պես, մեծացել ու դաստիարակվել էին ձեր աչքի առաջ: Բայց նաեւ  ցանկանում եմ, որ նրանց անմար հիշատակից ճառագող լույսը մղի  ձեզ նույն կերպ հայրենասիրություն ու ազգային արժեքներ ներարկել ներկա աշակերտներին։

Շնորհակալ եմ  նաեւ մեր մարզի կրթական համակարգում մշտական  ձեռքբերումներ ապահովելու համար, քանզի սյունեցի աշակերտները իրենց լավագույնն են դրսեւորում տարբեր ծրագրերում,  օլիմպիադաներում ու մրցույթներում։

Հարգելի՛ մանկավարժներ, բոլորիդ առողջություն, բարեկեցություն, լավատեսություն, ստեղծագործական  ու մասնագիտական ձեռքբերումներ եմ ցանկանում ու նաեւ մաղթում, որ միմիայն խաղաղ ու կապույտ երկնքի տակ դասարան մտնեք։

 



 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:35:41