Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ
14.10.2021
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 12-ից աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։
Հոկտեմբերի 13-ին նա Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ այցելել է Մեղրի համայնք։
Նախարարը շրջել է համայնքում, ծանոթացել կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, դրանց արդյունքներին, ընթացիկ խնդիրներին, հետեւել նաեւ միջպետական մայրուղում պետական միջոցներով ընթացող հիմնանորոգման աշխատանքներին։
Գնել Սանոսյանն հանդիպել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովին, նրա ուղեկցությամբ այցելել կոմբինատի հանքավայր, ինչպես նաեւ հարստացուցիչ ֆաբրիկա ու ծանոթացել արտադրական գործընթացին, ձեռնարկության տնտեսական ցուցանիշներին, որից հետո եղել է Ագարակի բարձրավոլտ էլեկտրաենթակայանում, որտեղ վերազինման աշխատանքներ են ընթանում։
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է նաեւ Կապան համայնքի Ծավ ու Շիկահող գյուղեր։ Ծավին է հանձնվել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքի շրջանակներում ձեռքբերված տրակտորը, Գ․ Սանոսյանը զրուցել է նաեւ գյուղացիների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները։ Շիկահողում նախարարը ծանոթացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից իրականացվող ծրագրերին։