Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՄԱՐԶՈՒՄ ՔՈՎԻԴ-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

18.10.2021

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Սյունիքում է ու այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում։

Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի՝ առողջապահական ու կրթական ոլորտի պատասխանատուները, Գորիսի, Կապանի, Քաջարանի ու Մեղրու տարածաշրջանների խոշոր դպրոցների եւ առողջապահական հիմնարկների ղեկավարները։
Հանդիպման նպատակն էր հնարավորինս վեր հանել ու քննարկել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում առկա խնդիրները, վերլուծել այդ առումով մարզի ներկայիս վիճակը։ Կարեւորվեց ապատեղեկատվության դեմն առնելու ու բնակչության ճիշտ իրազեկման աշխատանքների կազմակերպումը։ Խորհրդակցության մասնակիցները նաեւ ներկայացրեցին իրենց փորձն ու հանդիպող դժվարությունները, առաջարկներ հնչեցրին։
Փոխնախարարը հանդիպում կունենա նաեւ Սիսիանի տարածաշրջանում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17