Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

19.10.2021

Հարգելի՛ սյունեցիներ, քանի որ հանրապետությունում սրվում է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածվածության պատկերը, ավելանում՝ ծանր դեպքերը, այդ թվում եւ՝ Սյունիքում, ձեզ ենք ներկայացնում մարզի վիճակագրությունը՝ կոչ անելով լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոններն ու պատվաստվել՝ օգնելով համավարակի դեմ պայքարին, ապահովելով ձեզ ու ձեր հարազատներին։

✅Հիշեցնում ենք, որ նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ կարող եք պատվաստվել մարզի բոլոր բժշկական կենտրոններում եւ առողջության առաջնային պահպանման կենտրոններում (գյուղական ամբուլատորիաներում)՝ աշխատանքային օրերին ու ժամերին, իսկ բժշկական կենտրոններում կարող եք պատվաստվել նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին։
✅Այսպիսով՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել էր նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու
▶️ 343 նոր դեպք,
▶️ առողջացել էր 261 հոգի,
▶️ 55 հոգի բուժվում էր հիվանդանոցում,
որից 4 հոգի՝ ծայրահեղ ծանր վիճակում,
26 հոգի՝ թթվածնակախյալ,
▶️ 443 մարդ բուժվում էր ամբուլատոր պայմաններում։
▶️Գրանցվել էր 7 մահ։
Այս պահի դրությամբ մարզում պատվաստման առաջին դեղաչափն ստացել է 15 807 հոգի, 2-րդ դեղաչափը՝ 5617 հոգի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17