Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

19.10.2021

Հոկտեմբերի 18-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի երեւանյան ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին, կառույցի այլ աշխատակիցների, որոնց հետ էին նաեւ գործընկերներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ Հյուրերը ցանկանում էին տեղեկանալ կազմակերպություն կողմից Սյունիքում Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության արդյունավետության մասին, ինչպես նաեւ այն խնդիրների, որոնց պետք է ուշադրություն դարձնեն՝ աջակցության հետագա ծրագրերը մշակելիս։
Նարեկ Բաբայանը շնորհակալություն հայտնեց կազմակերպության գործունեության, մինչ այժմ մարզում բնակվող տեղահանվածներին օգնելու ու նրանց խնդիրները լուծելու հարցում մարզային իշխանության հետ սերտ համագործակցության համար՝ նշելով, որ դեռ երկար ժամանակ այս խավը նման աջակցության կարիք կզգա, ու մարդասիրական ծրագրերի շարունակականություն են ակնկալում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են տեղահանվածներին եւ որոնք պետք է հաշվի առնի ՄԱԿ-ի ՓԳՀ երեւանյան գրասենյակը՝ կառավարության հետ աջակցության ծրագրեր մշակելիս։ Դրանք հիմնականում վերաբերում էին ձմեռվա խնդիրներին, մասնավորապես ջեռուցմանն ու ժամանակավոր սեզոնային զբաղվածության բացակայությանը, որը սոցիալական վիճակի սրացման կբերի, կայուն զբաղվածության ապահովման, զարգացման ու ինտեգրման ծրագրերի ներդրմանը, գյուղական բնակավայրերում գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների, ենթակառուցվածքների ստեղծմանը եւ այլն։ Կարեւորվեցին անհատական մոտեցումը՝ կախված նրանից, թե փախստականները մարզի որ բնակավայրում են հաստատվել, ինչպես նաեւ ժամանակավոր կացարաններում ապաստանածների կեցության խնդրի վերջնական լուծման անհրաժեշտությունը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47