Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԶԾ ՆՈՐ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

28.10.2021

Հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը, բնապահպանական ծրագրերի պատասխանատու Հովհաննես Ղազարյանը, «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը, հանրային կապերի պատասխանատու Հովհաննես Սարաջյանը։

Նաթիա Նացվլիշվիլին մեկ ամիս առաջ է աշխատանքի անցել ՀՀ-ում եւ մարզային այցերն սկսել է Սյունիքից։ Հանդիպումն առաջին հերթին ճանաչողական էր, բացի դրանից, քննարկվել են ՄԱԶԾ-ի համաֆինանսավորմամբ մարզում մինչ այժմ իրականացված ու այս պահին իրականացվող ծրագրերը, որի համար մարզպետը շնորհակալություն է հայտնել։ Առավել մանրամասնորեն խոսվել է խոշոր ներդրումներից Քաջարանում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի մասին, որը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում է ՀՀ կառավարություն-UNDP-համայնք համաֆինանսավորմամբ։ Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել ապագա համագործակցության մասին՝ յուրաքանչյուրը նշելով իր համար առաջնահերթությունները։
Ըստ պայմանավորվածության առաջիկայում մարզպետարանում տարածք կտրամադրվի Սյունիքում ՄԱԶԾ-ի գործունեության համակարգման համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17