Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

28.10.2021

Հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Կապանում հանդիպում ունեցավ ոչ մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների՝ Կապանի թիվ 2 եւ 9 ավագ դպրոցների, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի, Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, Սյունիքի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոնի տնօրենների հետ։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։

Մարզպետի նախաձեռնությամբ կայացած հանդիպում-քննարկման նպատակն էր ցույց տալ, որ մարզպետարանի ուշադրության կենտրոնում են մարզում գործող բոլոր հաստատությունները՝ անկախ ենթակայությունից, տեղեկանալ նրանց հիմնախնդիրներին ու աշխատանքին։
Տնօրեններից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ղեկավարած կառույցը, գործառույթները, պայմաններն ու կարիքները, խնդիրներն ու առաջարկները։
Պայմանավորվածություն ձեռքբերվեց մարզպետարանի հետ առավել ակտիվ համագործակցության վերաբերյալ։ Արձանագրվեցին այս կազմակերպությունների մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար մարզպետարանը կդիմի կառավարություն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17