Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

29.10.2021

Հարգելի՛ սյունեցիներ

Ներկայացնում ենք նոր կորոնավիրուսային հիվանդության հետ կապված վիճակագրության պատկերը Սյունիքում՝ կոչ անելով լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոններն ու պատվաստվել՝ օգնելով համավարակի դեմ պայքարին, ապահովելով ձեզ ու ձեր հարազատներին։

Հիշեցնում ենք, որ նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ կարող եք պատվաստվել մարզի բոլոր բժշկական կենտրոններում եւ առողջության առաջնային պահպանման կենտրոններում (գյուղական ամբուլատորիաներում)՝ աշխատանքային օրերին ու ժամերին, իսկ բժշկական կենտրոններում կարող եք պատվաստվել նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին։

Այսպիսով՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու

348 նոր դեպք,

առողջացել է 219 հոգի,

  76 հոգի բուժվում է Կապանի Բկ-ում,

  29 հոգի՝ Գորիսի ԲԿ-ում,

 14 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է,

61 հոգի՝ թթվածնակախյալ,

618 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։

Գրանցվել է 12 մահ։

Այս պահի դրությամբ մարզում պատվաստվել է 24 684 հոգի, որից առաջին դեղաչափն ստացել է 16 735 հոգի՝ որը մարզի 18-ից բարձր տարիքի  բնակչության 184 տոկոսն է ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17