Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՒԾՎՈՒՄ Է ՎԱՂԱՏՈՒՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ
02.11.2021
Նոյեմբերի 1-ին Սունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանն այցելել են Տեղ համայնքի Վաղատուր գյուղ ու համայնքի ղեկավարի եւ բնակավայրի վարչական ղեկավարի ուղեկցությամբ այցելել, ուսումնասիրել տարածքի խմելու ջրի ակունքները։
Քննարկվել են օգտագործվելիք աղբյուրները, ջրագծերի անցկացման տարբերակները, ՕԿՋ-ի կառուցման հնարավորությունները։
Տարիներով խմելու ջրի հարցը մտահոգիչ է եղել վաղատուրցիների համար,եւ շուտով այն լուծում կստանա։