Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
04.11.2021
Նոյեմբերի 2-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Տեղ համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 29 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր քսան, աշխատանքի տեղավորման՝ չորս, բնակարանի գազիֆիկացման՝ երկու, վարձակալական հիմունքներով հող հատկացնելու, սերմացու ցորեն տրամադրելու, անասունների փոխհատուցման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից տասներեքին տրվել է դրական լուծում, յոթը մերժվել է:
Աշխատանքի տեղավորման դիմումները վերցվել են հաշվառման:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են բնակարանի գազաֆիկացման, վարձակալական հիմունքներով հող հատկացնելու, սերմացու ցորեն տրամադրելու, անասունների փոխհատուցման վերաբերյալ դիմումները: