Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
05.11.2021
Նոյեմբերի 3-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Գորայք համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 6 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեք, համայնքի հիմնախնդիրների, ոռոգման ջրով ապահովելու, ճանապարհային նշանների տեղադրման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից երկուսին տրվել է դրական լուծում, մեկը մերժվել է:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են համայնքի հիմնախնդիրների, ոռոգման ջրով ապահովելու, ճանապարհային նշանների տեղադրման վերաբերյալ դիմումները: