Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

15.11.2021

 Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այսօր վաղ առավոտյան մարզպետարանում հրավիրել է խորհրդակցություն՝ մարզպետարանի ղեկավար կազմի ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ․ նպատակը մարզի ճանապարհներին ադրբեջանական անցակետերի տեղադրումից հետո Կապան ու Գորիս համայնքների գյուղերում ստեղծված իրավիճակի քննարկումն էր ու անհրաժեշտ հրատապ աշխատանքների իրականացումը՝ խնդիրներին արագ արձագանքելու, բնակիչների կարիքների սպասարկումը կազմակերպելու համար։ Համապատասխան ոլորտները համակարգողների հետ քննարկվեցին այն կենսական առաջնահերթ հարցերը, որոնք պետք է լուծել՝ առողջապահական, կրթական, վառելիքի, պարենամթերքի ու այլ առաջնային ապրանքների մատակարարման։

Մարզպետը հանձնարարականներ տվեց ներկաներին, ինչպես նաեւ որոշվեց, որ մարզպետարանում ձեւավորվում է աշխատանքային խումբ, որը համայնքապետարանների հետ համագործակցությամբ շուրջօրյա ու օպերատիվ կերպով կզբաղվի առաջ եկած խնդիրներով ու կապահովի կապը բնակիչների հետ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17