Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆ ՕՊԵՐԱՏԻՎՈՐԵՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԳՅՈՒՂԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

16.11.2021

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը նոյեմբերի 15-ին այցելել է Կապան համայնքի Ներքին Հանդ, Ծավ, Սրաշեն, Շիկահող ու Ճակատեն գյուղեր, հանդիպել վարչական ղեկավարներին ու բնակիչներին, տեղեկացել նրանց հուզող հարցերին ու ներկայացրել, թե այս պահին ինչպես են լուծվում գյուղերը մարզկենտրոնին կապող ճանապարհի փակվելուց հետո ի հայտ եկած խնդիրները։

Մինչ այլընտրանքային ճանապարհի կառուցման ավարտը մարզպետարանը Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի աջակցությամբ անվճար դիզվառելիք ու բենզին է հասցնում գյուղեր։ Առաջացող խնդիրներին անմիջապես արձագանքելու համար գյուղերում է գտնվում նաեւ խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Մարզպետի հետ երեկ նաեւ գյուղեր է հասցվել Մեղրու ԲԿ-ի մեկ շրջիկ շտապօգնության մեքենա՝ բուժքույրով, որը հերթապահում է տեղում։
Նշենք, որ այս բնակավայրերից շտապօգնության ծառայության կանչերը տեղափոխվել են Մեղրու ԲԿ՝ առավել արագ սպասարկման համար։
Հանդիպելով Ծավում գործող հացի արտադրամասի ղեկավարին՝ մարզպետը տեղեկացել է, որ այն բավականաչափ ալյուրի պաշար ունի ու կկարողանա ապահովել գյուղերի հացի պահանջարկը։
Մելիքսեթ Պողոսյանն այցելել է նաեւ այընտրանքային ճանապարհը կառուցող շինարարներին ու ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Նշենք, որ այն այս պահին գործածելի է միայն առնվազն երկսռնանի ամենագնացների համար։
Չի ընդհատվել նաեւ դպրոցների դասապրոցեսը․ Ներքին Հանդի եւ Ծավի դպրոցներում առկա ուսուցում է, քանի որ գյուղերում ուսուցիչները տեղի բնակիչներ են։ Շիկահողում կազմակերպվել է մասնակի հեռավար ուսուցում, իսկ Ճակատենի դպրոցում հեռավար կրթություն է կազմակերպվել։ Տեխնիկական միջոցներ չունեցող աշակերտներին մարզպետարանն ապահովել է անհրաժեշտ սարքավորումներով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-01-19 11:40:34