Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄՐՑՈՒՄ ԷԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ
22.11.2021
Նոյեմբերի 19-ին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում կայացավ դպրոցականների համար անցկացվող Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլը: Հանրապետական փուլին մասնակցելու համար պայքարում էին Գորիսի թիվ 3 հիմնական, Գորիսի թիվ 2 հիմնական, Կապանի թիվ 5 հիմնական եւ Կապանի թիվ 13 հիմնական դպրոցների թիմերը: Նրանք մրցում էին վեց մրցաձեւերից։
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեցին Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի /4-րդ դասարան/ եւ Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի /5-րդ եւ 6-րդ դասարաններ/ թիմերը, որոնք էլ իրավունք վաստակեցին մասնակցելու դեկտեմբեր ամսին Վանաձոր քաղաքում կայանալիք մրցույթի հանրապետական փուլին:
Գորիսի թիվ 3 եւ թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը 2-րդ տեղում էին: