Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԸ

22.11.2021

Նոյեմբերի 22-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Գորիսում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Էդիկ Բունիաթյանը, ՀՀ անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի լաբորատոր ծառայությունների կենտրոնի Սյունիքի մարզային կենտրոնի տնօրեն Էդգար Թոխսանցը, Գորիսի ու Սիսիանի տարածաշրջանների համաճարակաբանները, Խնձորեսկի անասնաբույժը։
Քննարկվել են անասնաբուժական ծառայությունների ու պետպատվերով անասունների պարտադիր պատվաստումների ապահովման հետ կապված հարցեր։ Մարզպետը հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել ըստ ժամանակացույցի այս միջոցառումների կատարմանը, ինչպես նաեւ համայնքներում ապահովել անասնաբույժների առկայությունը, քանի որ շատ բնակավայրերում նրանց բացակայությունը խնդիրներ է առաջացնում։
Պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ Խնձորեսկի, Խոտի ու Գորիսի անասնաբույժների այցերի միջոցով կկազմակերպվեն Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան գյուղերում կենդանիների՝ ըստ գրաֆիկի այս պահին անհրաժեշտ պատվաստումները։
Խորհրդակցությանը քննարկվեց նաեւ ներկայումս Գորայք համայնքի Ծղուկ գյուղում հայտնաբերված բրուցելոզի հետ կապված հարցը, ու հանձնարարականներ տրվեցին այդ, ինչպես նաեւ մյուս գյուղերում առկա մանր օջախները վերացնելու եւ համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ կատարելու մասին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02