Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ՄՌՏ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԳՈՐԾԻ

02.12.2021

 Այսօր Կապանի բժշկական կենտրոնում բացվեց առաջին ՄՌՏ ախտորոշիչ կենտրոնը, որը հիմնվել է ռուսական «էքսպերտ» ընկերությունների խմբի կողմից։

Ողջունելով ներկաներին՝ Կապանի ԲԿ տնօրեն Կարեն Մելքոնյանը նշեց, որ սրանով Կապանում ու առհասարակ մարզում բժշկական ախտորոշիչ ծառայությունների նոր որակի հիմք է դրվում, ու շնորհակալություն հայտնեց ռուս գործընկերներին եւ ԱԺ պատգամավոր (ՀՀ առողջապահության նախկին նախարար) Արսեն Թորոսյանին, ում ջանքերով ու ուղղորդմամբ է ներդրող կողմը Գյումրիում առաջին կենտրոնի բացումից հետո նման 2-րդ կենտրոնը ՀՀ-ում բացել Կապանում։
Արսեն Թորոսյանը կարեւորեց, որ հետպատերազմյան ու բարդ ժամանակաշրջանում ռուսական կողմը հենց Սյունիքում ներդրում կատարեց, նաեւ նշեց, որ բացի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքից շուտով կվերականգնվի ու կսկսի աշխատել նաեւ Կապանի ԲԿ-ի համակարգչային տոմոգրաֆիայի սարքը․ այսպիսով, կյանքեր փրկող ախտոոշիչ ծառայությունների համար սյունեցիներն այլեւս ստիպված չեն լինի մայրաքաղաք հասնել։
«էքսպերտ ընկերությունների խմբի» տարածաշրջանային տնօրեն, բժիշկ- ռենտգենոլոգ, բ․գ․ թեկնածու Նիկիտա Կորոլյովը ողջույնից ու շնորհավորանքից հետո ներկայացրեց իրենց խմբի ընկերությունները, գործունեության ուղղություններն ու ծառայությունները։
Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով մեր մարզում նման ախտորոշիչ ծառայությունը հասանելի դարձնելու համար, Սյունիքի մարզպետի կողմից պատվոգիր հանձնեց «ՄՌՏ Էքսպերտ Անդրկովկաս» ՍՊԸ տնօրենին, Կապանի ԲԿ-ի տնօրենին ու Արսեն Թորոսյանին՝ մարզում բնակչության առողջության պահպանման բարելավման գործում ունեցած վաստակի ու նորագույն ախտորոշիչ մեթոդների ներդրման համար։
Կապանի ԲԿ-ն ու «ՄՌՏ ԷԱ» ՍՊԸ-ն նաեւ համագործակցության հուշագիր ստորագրեցին։
Այնուհետեւ ներկաները մասնակցեցին կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանն ու ծանոթացան Կապանի նորաբաց ախտորոշման ժամանակակից կենտրոնի հնարավորություններին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22