Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.12.2021
Պաշտոն – Զարգացման կենտրոնի պատասխանատու
· Հաշվետու է – Սյունիքի մարզպետարանին
· Աշխատանքի սկիզբ – Հունվար 2022թ.
· Պայմանագրի ժամկետ – Մեկ տարի (հնարավոր երկարաձգմամբ)
· Աշխատանքային ռեժիմ, 5-օրյա աշխատանքային շաբաթ, 8 ժամ օրական 9:00 -18։00
· Փորձաշրջան` մեկ ամիս
Վայրեր – Կապան համայնքի Դավիթ Բեկ/Եղվարդ բնակավայր
Աշխատանքի նկարագրություն
· Համակարգել Դավիթ Բեկ/Եղվարդ բնակավայրում ստեղծված զարգացման կենտրոնի աշխատանքը։ Նպաստել կենտրոնում ընդգրկված երիտասարդների մտքերի իրականացմանը/իրացմանը։
Պահանջվող որակներ
· Բարձրագույն կրթություն՝ բիզնես կառավարում, հանրային կառավարում, միջազգային հարաբերություններ և հարակից այլ մասնագիտությունների որակավորմամբ մասնագետներ։ (Ցանկալի է մագիստրոսի որակավորում)
· Անգլերենի, հայերենի գերազանց իմացություն
· Թիմում աշխատելու և թիմը կառավարելու կարողություն
· Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն
· Ադմինիստրատիվ, ֆինանսական, համակարգչային հմտություններ (MS Office, Internet)։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը syunik.tsragrer@mta.gov.am և haikkaraxanyan@mail.ru էլ. հասցեներին վերնագրի դաշտում նշելով Զարգացման կենտրոնի պատասխանատու:
· Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 20 դեկտեմբեր 2021թ.։