Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ԹՈՒՄՈ ՏՈՒՓ ԳՈՐԾԱՐԿՎԵՑ

20.12.2021

Այսօր Կապանում գործարկվեց Թումո տուփը, որն իրականություն է դարձել բարերարների ներդրման շնորհիվ։

Դեռես երեք տարի առաջ էր Սյունիքի մարզպետարանը Թումոյի առաջատար կրթությունը Կապանում հասանելի դարձնելու առաջարկը ներկայացրել կենտրոնի ղեկավարությանն, ու այս ընթացքում բազմաթիվ փոխադարձ այցեր են եղել, ու համագործակցային աշխատանք է տարվել։
Բացմանը ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը, Զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Հայկ Կարախանյանը․ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանն ու բարերարներից ներկա Կարապետ Պարտագճյանը բացեցին Թումո տուփի դռները։
Արդեն 240-ից ավելի կապանցի պատանի է դիմել Թումոյի դասընթացներին մասնակցելու համար։
Կապանում տեղադրված տուփում առայժմ կիրականացվեն ինքնուսուցում ու առցանց միացումներ Թումո կենտրոնների դասընթացներին, կա նաեւ վերապատրաստված կապանցի երկու մարզիչ։ Իսկ առաջիկայում նախատեսվում է Կապանի երկաթուղային կայարանի շենքի վերակառուցումից հետո այնտեղ հիմնել Թումո կենտրոն, որն առավել լայն գործունեություն կծավալի, եւ այս տուփը կտեղափոխվի մարզի այլ փոքր համայնք։
Շենքի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023թ․։
Ընդհանուր Սյունիքում նախատեսվում է ունենալ 2 կենտրոն՝ Կապանում ու Սիսիանում եւ նրանց միացված 6 Թումո տուփ՝ Գորիսում, Քաջարանում, Մեղրիում, Շաքիում, Տեղում, Շինուհայրում։
Թումոն 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է:
Պատանիները հմտանում են անիմացիայի, ծրագրավորման, գրաֆիկական դիզայնի, ռոբոտաշինության եւ 10 այլ կրթական ոլորտներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17