Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՐԳԵՎ՝ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆԻՆ
24.12.2021
Այսօր Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Հակոբ Ավետյանը Սյունիքի մարզպետարանում Մարտական ծառայության մեդալ է հանձնել 44-օրա պատերազմի մասնակից, կապանցի (Եղվարդից) կամավորական Մարատ Մուրադի Մարգարյանին։
Մեդալը նա ստացել է ՀՀ նախագահի հրամանագրով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության եւ ազնվության համար։
Գնդապետի խոսքով, նա ու իր կապանցի մյուս կամավորական ընկերները աչքի են ընկել իրենց սխրանքով ու ակտիվորեն մասնակցել ռազմավարական մի շարք բարձունքների ազատագրմանը։ Մյուս 8 տղաները եւս պետական պարգեւներ կստանան, որը Հակոբ Ավետյանը խոստացավ անձամբ հանձնել բոլորին, քանի որ կամավորները ցույց են տվել, որ քաջության ու անձնուրաց կռվելու համար պարտադիր չէր համազգեստ կրելը․․․
Մարատ Մուրադյանին շնորհավորեց նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։