Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՊԱՍՎԱԾ ՆՎԵՐՆԵՐ ՁՄԵՌ ՊԱՊԻՑ

24.12.2021

 Դեկտեմբերի 23-ին Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ ու Ծավ գյուղերի դպրոցականներին անմոռանալի անակնկալ մատուցեցին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները։ Աշակերտները նախապես նամակներ էին գրել Ձմեռ պապին՝ փոխանցելով նվերների մասին իրենց երազանքները։

Պետք է նշել, որ բոլոր նամակներում մանուկներն ու պատանիները Ձմեռ պապից առաջին հերթին խաղաղություն են խնդրել։
«Ամերաբանկի» գլխամասային գրասենյակի ու Կապանի մասնաճյուղի՝ Ձմեռ պապի դեր ստանձնած աշխատակիցները մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ եղան բոլոր դպրոցներում՝ աշակերտներին հասցնելով իրենց խնդրած ու բանկի աշխատողների կողմից պատրաստված նվերները։
Այսօր նույն նախաձեռնությամբ նրանք կայցելեն Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան գյուղեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:34:59