Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ՝ ՀՀ ԱԺ ԳԱՎԱԹԱԿԻՐ
27.12.2021
Դեկտեմբերի 23-26-ը Վանաձոր քաղաքում կայացած ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մրցումների եզրափակիչ՝ հանրապետական փուլում հաղթող ճանաչվեց Սյունիքի մարզի թիմը։
Մրցումներին մասնակցում էին բոլոր մարզերի եւ Երեւան քաղաքի պատվիրակությունները: Մրցումների ծրագրում ընդգրկված էին հետեւյալ մրցաձեւերը՝ վազք 30մ բարձր մեկնարկից, վազք 60մ բարձր մեկնարկից, վազք 500մ, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքից, ձգումներ կախ դրությունից, ձեռքերի ծալումներ եւ ուղղումներ պառկած հենադրությունից՝ մարզանստարանին, փոխանցումավազք:
Մրցումներին մասնակցեցին խաղարկության մարզային փուլում հաղթող ճանաչված Կապանի թիվ 5 հիմնական (մարզիչներ՝ Արտյոմ Պողոսյան, Անուշ Ալթունյան) եւ Կապանի թիվ 13 հիմնական (մարզիչներ՝ Արթուր Բաղդասարյան, Մարինա Հակոբյան) դպրոցների թիմերը։
Սյունիքի մարզի թիմը ե՛ւ ընդհանուր, ե՛ւ թիմային հաշվարկով գրավեց պատվավոր առաջին տեղը՝ արժանանալով գավաթների, մեդալների, իսկ աշակերտները կազմակերպիչներից դիպլոմներ եւ խրախուսական մրցանակներ ստացան։