Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

29.12.2021

Դեկտեմբերի 28-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետարանում հյուրընկալել է ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մրցումների եզրափակիչում Սյունիքի մարզի՝ առաջին տեղ գրաված ու գավաթակիր դարձած թիմի (Կապանի թիվ 5 եւ թիվ 13 հիմնական դպրոցների աշակերտներ) անդամներին ու մարզիչներին։

Մարզի ղեկավարը շնորհավորել է հաղթողներին ու շնորհակալություն հայտնել մարզիչներին՝ կարեւորելով աշակերտների մեջ սպորտի հանդեպ սերն արմատավորելն ու մատաղ սերնդի ֆիզիկական բարձր պատրաստականություն ապահովելը։
Մարզիչները մարզպետից պատվոգրեր, իսկ թիմերի անդամ աշակերտները շնորհակալագրեր ստացան։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17