Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

19.01.2022

Հունվարի 18-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանում, որին մասնակցել են մարզպետարանի ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Քննարկվել են կազմակերպական ու աշխատանքային մի շարք հարցեր ու տրվել հանձնարարականներ։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ստորաբաժանումների տարեկան ու ամսական աշխատանքային պլաններին, կարգապահությանը։ Խոսվել է նաեւ կրթական խնդիրների,  գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման, համայնքների սուբվենցիոն ծրագրերի 2022-ի հայտերի ներկայացման մասին։

Մարզպետը Քաղաքաշինության վարչությանն առանձին հանձնարարականներ է տվել այս սեզոնում մարզի ճանապարհների մաքրման ու սպասարկման աշխատանքների հետեւողական ու խիստ  վերահսկողության մասին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17