Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԶԱՐԳԱՑՆԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

27.01.2022

Հունվարի 27-ին Սյունիքի մարզպետարանում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի եւ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության պատասխանատուները ներկայացրեցին կազմակերպությունների կողմից իրականացվող «Հայաստանում կենդանի լանդշաֆտները տնտեսական զարգացման համար» ծրագիրը։ Այն մեկնարկել է 2021թ․ ու կավարտվի 2028-ին։

Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի մարզերում ֆերմերների եւ գյուղական բիզնեսների եկամուտը՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ ու առավել կայուն օգտագործման շնորհիվ: Ծրագիրն իրականացվում է Սյունիքի, Տավուշի, Լոռու եւ Վայոց ձորի մարզերում:
Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի՝ ծրագրի բաղադրիչներին առնչվող վարչությունների ու բաժինների մասնագետներ, Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ (ծրագրի շահառու է Շաղատ բնակավայրը)։
Հանդիպմանը ներկայացվեցին ծրագրի նպատակները, ակնկալվող արդյունքները, դրա շրջանակներում մինչ այժմ արված աշխատանքը։ Այն հիմնականում ուղղված է գյուղատնտեսության ու զբոսաշրջության զարգացմանը․ ծրագիրն իրար է կապում տնտեսական աճն ու բնության պահպանությունը՝ ցույց տալով, որ հնարավոր է զարգացնել առաջինը՝ առանց վնասելու շրջակա միջավայրը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17