Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
31.01.2022

Հունվարի 31-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետարանում ընդունել ու պարգեւատրել է 2020-2021 ուստարում մարզում լավագույնը ճանաչված մանկավարժներին։
Կրթության բնագավառում եւ մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի ու բարեխիղճ աշխատանքի համար մարզպետից շնորհակալագիր են ստացել Ռիտա Օվչյանը (Կապանի թիվ 2 ավագ դպրոց, «Պատմություն» առարկա), Հայկ Հակոբյանը (Կապանի թիվ 2 ավագ դպրոց, «Աշխարհագրություն» առարկա), Գոհարիկ Հաջաթյանը (Կապանի թիվ 6 հիմնական դպրոց, «Հայ եկեղեցու պատմություն» առարկա)։
Հիշեցնենք, որ անցած ուստարում Սյունիքում լավագույնը ճանաչված մանկավարժները՝ մյուս տարածաշրջաններից, արդեն ստացել են շնորհակալագրերը։