Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 30-ԱՄՅԱԿԻՆ

01.02.2022

Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը (տնօրեն՝ Վահե Ազումանյան) հունվարի 27-ից միջոցառումների շարք է սկսել «Անպարտելի հայ զինվոր» խորագրով։

Այդ շրջանակներում կենտրոնը համերգային ծրագրով հանդես եկավ մարզում տեղակայված N զորամասում, որի ընթացքում զինվորների համար տոնական տրամադրություն ապահովեցին մարզի երգիչներն ու պարի խմբերը, հնչեցին ռազմահայրենասիրական ու ազգային երգեր, ներկայացվեցին պարային համարներ։
Մինչ համերգը օրհնանքի խոսք ասաց ու նահատակված զինվորների հոգու եւ Հայոց աշխարհի խաղաղության համար աղոթք հնչեցրեց Կապանի հոգեւոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը։ Ներկաներին փոխանցվեց նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ուղերձը՝ Բանակի օրվա առիթով։
Միջոցառումները շարունակվում են։ Առաջիկայում մարզի համայնքներում կկազմակերպվեն հիշատակի ու մեծարման ցերեկույթներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22