Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՅԱՑԱՎ ՍԻՐՈՂԱԿԱՆ ԹԵՆԻՍԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
04.02.2022
Փետրվարի 4-ին Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցեց Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան քաղաքներից համայնքային փուլում հաղթած 37 մարզիկ: Մրցաշարի բացմանը մասնակիցներին ողջունեց Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։
Մրցաշարը կազմակերպվել էր երկու տարիքային խմբերով՝ 1-ին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 եւ բարձր տարիքի կանայք, 41 եւ բարձր տարիքի տղամարդիկ:
Թեժ պայքարում հաղթող ճանաչվեցին հետեւյալ մասնակիցները․ կանանց 1-ին տարիքային խմբում՝ Մերի Սիրականյան (Սիսիան), Սոնա Եգանյան եւ Սյունե Մաթեւոսյան (Կապան), 2-րդ տարիքային խմբում՝ Էմմա Առաքելյան, Սոնա Հովհաննիսյան, Ինգա Մանուչարյան (Կապան): Տղամարդկանց 1-ին տարիքային խմբում՝ Անդրանիկ Մկրտչյան, Գագիկ Բաղդասարյան (Կապան), Գարեգին Ստեփանյան (Քաջարան), 2-րդ տարիքային խմբում՝ Կարեն Բեգլարյան (Քաջարան), Արտակ Բակունց (Գորիս), Վլադիմիր Ալեքսանդրյան (Քաջարան):
Մրցումները կազմակերպել ու համակարգել էր մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության
մշակույթի եւ սպորտի բաժինը։ Վարչության պետ Մերի Գանդալյանը հաղթողներին հանձնեց հավաստագրերը․ նրանք իրավունք վաստակեցին մասնակցելու մարտ ամսին Չարենցավան քաղաքում կայանալիք մրցաշարի հանրապետական փուլին: