Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ․ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
04.02.2022
Փետրվարի 4-ին Սյունիքի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որը վարել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
Խորհրդակցությանը հրավիրվել էին մարզի ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարներ, ճանապարհային ոստիկանության, ԱԻՆ մարզային փրկարարական վարչության, տարածքային անտառտնտեսությունների պատասխանատուներ, ինչպես նաեւ մասնակցում էին մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի այլ մասնագետներ։
Հանդիպման նպատակը ձմեռային սեզոնում մարզի ճանապարհների շահագործման ու սպասարկման որակը քննարկելն էր, դրա հետ կապված խնդիրներին լուծում գտնելն ու առաջարկների գրանցումը, որոնք պետք է ներկայացվեն վերադաս մարմիններին։
Քննարկվեցին նաեւ նոր կառուցվող ու անցած տարում արդեն շահագործված՝ հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության այլընտրանքային ճանապարհների սպասարկման որակի հետ կապված հարցեր։
Մարզային տարբեր կառույցների ներկայացուցիչները խոսեցին այդ աշխատանքներում իրենց համագործակցության, նաեւ դրա արդյունավետությանը խանգարող հանգամանքների մասին, որոնք հիմնականւոմ տեխնիկայի պակասով են պայմանավորված։
Մարզպետը հորդորեց միշտ պատրաստ լինել եղանակային վատ պայմաններում բնակչության սպասարկմանն ու տրանսպորտային միջոցների համար ճանապարհներն անցանելի պահելուն, իսկ բարձրացված մի շարք խնդիրներ ու առաջարկներ մարզպետարանը կներկայացնի ՀՀ կառավարություն։