Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
04.02.2022
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փետրվարի 2-ին Կապան համայնքում քաղաքացիների ընդունելություն է կատարել։
Ընդունելությանը ներկայացել է 42 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր քսանհինգ, աշխատանքի տեղավորման՝ տասնչորս, բնակարան հատկացնելու, անասունի համար փոխհատուցման և ապօրինի շինության քանդման վերաբերյալ՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից տասնութին տրվել է դրական լուծում, յոթը` մերժվել է:
Աշխատանքի տեղավորման դիմումները վերցվել են հաշվառման:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մյուս հարցերի վերաբերյալ դիմումները: