Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԻՇԱՏԱԿԻ ՈՒ ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ԳՈՐԻՍՈՒՄ

07.02.2022

Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է միջոցառումների շարքը՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30–ամյակին։

Փետրվարի 6-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որին հրավիրվել էին Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններից 44-օրյա պատերազմի ընթացքում 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամ դարձած զինծառայողները, ռազմական գործողություններին մասնակցած ուսանողները։ Սյունիքի մարզպետ, ԵԿՄ Սյունիքի կառույցի ղեկավար Մելիքսեթ Պողոսյանը հայրենիքին մատուցած ծառայության համար շնորհակալություն հայտնեց եւ հուշանվերներ հանձնեց նրանց։
Գորիսի զինվորական պանթեոնում ծաղկադրումից ու հոգեհանգստի արարողությունից հետո դպրոցում հյուրերը ներկա եղան հայրենասիրական միջոցառման, որի խորհուրդը հայրենիքին նվիրված հայորդիների մեծարումն էր ու գնահատանքը։
Ցերեկույթին մասնակցում էին նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Հակոբ Ավետյանը, Գորիսի ԵԿՄ անդամներ, դպրոցի ղեկավարությունը, ազատամարտիկներ, պատանի երկրապահներ:
Գորիսի ԵԿՄ նախագահ Հենրիկ Ասրյանը պատվոգրեր հանձնեց 44-օրյա պատերազմի մասնակիցներին:
Մելիքսեթ Պողոսյանն իր խոսքում կարեւորեց երիտասարդության դերը բանակաշինության եւ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման գործում։
Միջոցառումը կազմակերպվել էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժների ու աշակերտների ջանքերով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17