Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ «ՍՄԱՐԹ» ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԿԲԱՑԻ

25.02.2022

Աշխատանքային երկօրյա այցով Սյունիքում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Փոխմարզպետ Կարո Ավանեսյանի, մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի հետ շրջայցեր են կատարվել Կապանի, Գորիսի ու Սիսիանի տարածաշրջանի դպրոցներ։ Փոխնախարարը ծանոթացել է կրթօջախների շենքային պայմաններին, ինչպես նաեւ քննարկվել են ուսումնական գործընթացի հետ կապված հարցեր։
Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի թիվ 9 ավագ դպրոց, որը շենքային պայմանների բարելավման ու նորոգման կարիք ունի։
Փոխնախարարի հետ Սյունիք էին այցելել նաեւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF), ԵՄ պատվիրակության, Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներն, ու այցի հիմնական նպատակն էր դիտարկել կրթական ենթակառուցվածքները եւ որոշել COAF SMART նոր կենտրոնների կառուցման հնարավոր վայրերը:
Մարզային ու համայնքային իշխանությունների հետ քննարկվել են այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
Նախատեսվում է Սյունիքում COAF-ի երկու «Սմարթ» կենտրոն հիմնել Կապան ու Սիսիան համայնքների տարածքում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17